Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 27-ին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Կողմերը քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները և առաջիկա բարձր մակարդակի երկկողմ շփումները։