Արցախը չհանձնելու տարբերակն այս իշխանությունների օրոք ուղղակի բացառված է, հետևաբար, օր առաջ պետք է հեռացնենք թուրքական իշխանությանը. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սոչիում սպասվող հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը փաստացի հայտարարեց, որ, եթե Հայաստանը չի ուզում Արցախի անկախություն կամ պատկերացնում է Արցախը Ադրբեջանի կազմում, ապա Ռուսաստանն այդ դեպքում ոչինչ չի կարող անել:
Հիմա ամեն ինչ առավել քան պարզ է, կա երկու տարբերակ Ամերիկյան և Ռուսական: Առաջինի դեպքում Հայաստանը հրաժարվում է Արցախից և դառնում է թուրքական վիլայեթ, երկրորդի պարագայում չենք հանձնում Արցախը և չենք դառնում թուրքական վիլայեթ:
Առավել քան վստահ եմ, որ Արցախը չհանձնելու տարբերակն այս իշխանությունների օրոք ուղղակի բացառված է, հետևաբար, եթե մենք չենք ուզում հանձնել Արցախը Ադրբեջանին և չենք ուզում դառնալ թուրքական վիլայեթ ապա օր առաջ պետք է ՀԵՌԱՑՆԵՆՔ թուրքական իշխանությանը մեր երկրից: Վերոգրյալն այլևս անխուսափելի երկընտրանք է, չկա երրորդ ճանապարհ…»։