Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ BMW-ն հայտնվել է բեռնատար գնացքի առաջ․ կա վիրավոր
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու BMW մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքվ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժնինը պարզում են BMW-ի վարորդի, վիրավորի և բեռնատար գնացքի վարորդի ինքնությունը։
BMW-ն վերածվել է մետաղի ջարդոնի։