Պուտինը հայտարարել է, որ չի տեղեկացրել Չինաստանի նախագահի Ուկրաինա ներխուժման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ ասել է, որ չի զգուշացրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Ուկրաինա ներխուժման մասին, ում հանդիպել է փետրվարի սկզբին՝ պատերազմի մեկնարկից երեք շաբաթ առաջ։
Պուտինի խոսքով՝ Սի Ցզինպինին նախապես ծանուցելու կարիք չկար, քանի որ նա ինքնաբավ համաշխարհային առաջնորդ է։
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և նրա ղեկավարությունը կողմ են ուկրաինական ճգնաժամի հավասարակշռված լուծումներին խաղաղ միջոցներով։ Եվ մենք հարգում ենք այս դիրքորոշումը»,- եզրափակել է նա։