Մոսկվան՝ թեժ սպառնալիք, Պեկինը՝ խոշոր մարտահրավեր. Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը
Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն, որում Ռուսաստանը նկարագրում է որպես թեժ սպառնալիք, իսկ Չինաստանը՝ որպես խոշոր մարտահրավեր Վաշինգտոնի համար: Փաստաթուղթը հրապարակվել է Պենտագոնի կայքում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից։
«Դա ներառում է միջուկային սպառնալիք Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և գործընկերների դեմ, հեռահար թևավոր հրթիռների սպառնալիք, կիբեր և տեղեկատվական գործողությունները, սպառնալիքները տիեզերքում, քիմիական և կենսաբանական զենքի սպառնալիքը և ստորջրյա պատերազմը»,- ասվում է փաստաթղթում։