ՆԱՏՕ-ն թույլ չի տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթել ուկրաինական պատերազմում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն թույլ չի տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթել ուկրաինական պատերազմում։ Սա ազդանշան կլինի բոլոր ավտորիտար առաջնորդներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նախագահ Պուտինը հաղթի։ Որովհետեւ այդ ժամանակ նախագահ Պուտինը կորոշի, որ կարող է հասնել իր նպատակներին ռազմական ուժի օգնությամբ։ Եվ այս դասը կքաղի ոչ միայն նա, այլեւ աշխարհի բոլոր ավտորիտար առաջնորդները»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ պատերազմների մեծ մասն ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային, քանի դեռ նա չի հաղթել իր պայմաններով։