Ինչո՞ւ է Պուտինը խոսում տակտիկական միջուկային զենք օգտագործելու ունակության մասին. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թերահավատորեն է վերաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, թե ինքը մտադիր չէ միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։
Նախօրեին Պուտինը հայտարարել էր, որ չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ։ «Մեզ պետք չէ միջուկային հարված Ուկրաինային, իմաստ չկա՝ ոչ քաղաքական, ոչ ռազմական առումով»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը Վալդայի ֆորումում։
«Եթե նա մտադրություն չունի, ինչո՞ւ է շարունակում այդ մասին խոսել։ Ինչո՞ւ է նա խոսում տակտիկական միջուկային զենք օգտագործելու ունակության մասին»,–ասել է Բայդենը։