Ինչո՞ւ կարիք եղավ այս տատիկին քարշ տալ Թայվան. Պուտին
Թայվանն, անկասկած, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաս է, և Մոսկվան միշտ հավատարիմ է մնացել այդ դիրքորոշմանը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների Թայվան կատարած այցի հետ կապված սադրիչ բնույթի բոլոր ժեստերը Ռուսաստանում մեր կողմից ընկալվում են որպես սադրանք։ Ինչու են դա անում, ես անկեղծորեն չգիտեմ:
Արևմուտքը կռվում է Ռուսաստանի հետ, ինչո՞ւ միաժամանակ փչացնել հարաբերությունները Չինաստանի հետ։ Սա լիովին հակասում է ողջախոհությանը։
Ինչո՞ւ այս տատիկին քարշ տվեցին Թայվան՝ Չինաստանին ինչ-որ պատասխան գործողությունների հրահրելու համար»,- նշել է Պուտինը։