Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Պուտինը բացահայտեց «Հավաստի աղբյուրի» պլանն ու մեսիջներ հղեց հայ ժողովրդին. Անդրանիկ Թևանյան

ՌԴ նախագահ Պուտինը բացահայտեց «Հավաստի աղբյուրի» պլանն ու մեսիջներ հղեց հայ ժողովրդին: Այս մասին գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա՝ հոկտեմբերի 27-ի ասուլիսին:

Անդրանիկ Թևանյանը գրել է.

1. 44–օրյա պատերազմից ու կորուստներից հնարավոր էր խուսափել, եթե ՀՀ իշխանությունները համաձայնեին ազատագրված 5 շրջանները զիջել Ադրբեջանին, պահել Քելբաջարի ու Լաչինի շրջանները, նախկին ԼՂԻՄ տարածքով Արցախը՝ ներառյալ Շուշին ու Հադրութը, բայց Նիկոլ Փաշինյանը գնացել է այլ ճանապարհով։ Այսօրվա պատկերն այդ այլ ճանապարհի հետևանքն է (Փաշինյանն այդ ճանապարհն անվանում էր սեփական՝ զրոյական կետից մեկնարկող գործընթաց)։

2. Կա հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան պլան, որի համաձայն՝ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու հայ ժողովուրդը համաձայն են դրան, ապա Ռուսաստանը ձեռքերը կլվանա ու մի կողմ կքաշվի։

3. Պուտինը չի կարող հայերից ավելի հայ լինել ու պահանջել Արցախն Ադրբեջանից դուրս, եթե դա չի ուզում ՀՀ իշխանությունն ու հայ ժողովուրդը։

Ավելի ուղիղ խոսք միայն ավանակին կարելի է ասել։

Եվ այսպես, Պուտինն ասաց այն, ինչի մասին հայտնի էր։ Պատերազմից, հազարավոր զոհերից հնարավոր էր խուսափել, եթե չլիներ Նիկոլի որոշումը։ Դա, ի դեպ, խոստովանել է նաև Նիկոլը։ Թե ինչու է այդպես արել, կպարզեն համապատասխան մարմինները։

Եթե մինչև պատերազմը Նիկոլը գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ապա պատերազմից հետո նա քարոզում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ է ծնել Վաշինգտոնյան մոդելը՝ համաձայնելով Ադրբեջանի 5–կետանոց առաջարկին։ Այդ մասին Աստանայում ասաց նաև Ալիևը։

Դատելով նիկոլենց հակառուսական հիստերիայից՝ Վաշինգտոնյան մոդելին «այո» ասելն անձամբ Փաշինյանի որոշումն է, քանզի միայն այդ դեպքում է նա տեսնում Սահակաշվիլու կամ Տիխանովսկայայի պես երկրից փախչելու և Արևմուտքում ապաստան ստանալու հնարավորություն։ Դրա գինը լինելու է Հայաստանի կործանումը, բայց Նիկոլին բացառապես սեփական կաշին է հետաքրքրում։ Ինչպես միշտ։

Հիմա եկել է ճշմարտության պահը։ Կա՛մ մենք Նիկոլին, կա՛մ Նիկոլը Հայաստանին, Արցախին, բոլորիս ընտանիքներին, երեխաներին, ծնողներին։

Պետք է արտահայտվեն բոլորը՝ ՀՀ երեք նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, բոլոր քաղաքական ուժերը, գիտակրթական հաստատությունների ղեկավարները, ոստիկանները, զինվորականները, մշակութային գործիչները, հասարակական կառույցները, Սփյուռքի ներկայացուցիչները, նախկին ու ներկա պաշտոնյաները, գործարարները, բժիշկները, բանվորները, ուսանողները։ Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Մի խոսքով՝ բոլորը։ Լոլոների, խաղիկների, լղոզվելու տեղ չկա։ Կա՛մ, կա՛մ․․․

Սա լինել-չլինելու հարց է։ Սա Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի գոյաբանական հարցն է։ Սա մի կողմից՝ պատերազմի, ոչնչացման, մյուս կողմից՝ խաղաղության, զարգացման հարց է։ Սա կյանքի ու մահվան հարց է։ Սա արժանապատվության հարց է։ Եվ վերջապես՝ սա անվտանգության ու պետության հարց է։ Թուրքը մտնելու է Երևան, եթե այսպես մնա։

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ավելի ճիշտ՝ վռնդվի, և վե՛րջ։ Եթե սա չանենք, ապա ամոթ մեզ։ Կռիվը պետք է տալ մինչև վերջ ու հաղթական ավարտով։ Նահանջի տեղ չկա։