Իլոն Մասկը պաշտոնապես գնեց Twitter-ը
Մոլորակի ամենահարուստ մարդը՝ SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը փակեց Twitter սոցիալական ցանցը գնելու գործարքը` 44 միլիարդ դոլարով և գլխավորեց ընկերությունը։
Financial Times-ը հայտնում է, որ Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալն արդեն լքել են ընկերության ղեկավարությունը։