Պուտինը մերժում է Ուկրաինայի ինքնիշխանության գաղափարը. ամերիկացի փորձագետներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է մերժել Ուկրաինայի ինքնիշխանության գաղափարը, որն անհամատեղելի է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների հետ և նպատակ ունի ոչնչացնել ուկրաինական պետությունը։
Այսպիսի եզրակացություն են արել Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետներն իրենց ամենօրյա զեկույցում։
Նախօրեին, ելույթ ունենալով «Վալդայի» ֆորումում, ՌԴ նախագահն ասել էր, որ «ուկրաինական ինքնիշխանության միակ իրական երաշխիքը կարող է լինել միայն Ռուսաստանը, որը ստեղծեց Ուկրաինան։
Պուտինի հայտարարությունները մերժում են իրավական փաստը, որ Ուկրաինան լիովին ինքնիշխան պետություն է, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Ուկրաինայի ինքնիշխանությունը, և որ ուկրաինացի ժողովուրդը գոյություն ունի որպես առանձին ազգ, նշում է կենտրոնը։