Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Քրգործով որպես վկա կամ տուժող հանդես եկող անձի ազատ տեղաշարժման իրավունքը չի կարող սահմանափակվել. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն արգելել են նրանց ելքը՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում ելքի իրավունքի սահմանափակման առկայության պատճառով և Պաշտպանի աջակցությունն են խնդրել իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում։ Այս մասին տեղեկանում է ՄԻՊ-ից:

Ավելի ուշ, բողոք ներկայացրած անձինք տեղեկացրել են, որ իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում չի վերացվել, վերջիններս բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Բողոքի քննարկման արդյունքում թե բողոքաբերների ներկայացրած տվյալների և թե Ոստիկանությունից ստացված պարզաբանումների հաշվառմամբ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության, վերաբերելի միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների նկատմամբ կիրառելի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ընդունված 1998 թվականին թիվ ՀՕ-248 օրենքով), ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արտահայված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝

Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժման իրավունքը չի կարող սահմանափակվել ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու արգելքի հիման վրա, քանի որ դրա օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են:

Պաշտպանը վերահաստատում է իր՝ նախկինում արտահայտած եզրահանգումը և արձանագրում, որ նշված անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական և հիմնավորված կարող է լինել միայն այն դեպքում, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր:

Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նմանատիպ ցանկացած խախտում պետք է առաջ բերի պատասխանատու պաշտոնատար անձի պատասխանատվության հարց:

Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է բողոքաբերների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման փաստը և առաջարկել ՀՀ ոստիկանությանը իրավակիրառ պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն իրավիճակներում, երբ անձը չունի որևէ դատավարական կարգավիճակ կամ ունի վկայի, տուժողի կարգավիճակ, բացառվեն նրա ելքը սահմանափակելու դեպքերը:

Պաշտպանը շարունակելու է մշտադիտարկել իրավակիրառ պրակտիկան և ըստ հետևությունների կձեռնարկի հասցեական այլ գործողություններ։