Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել
Քաղաքականություն

Պուտինի երեկվա հայտարարությունը, Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի անխուսափելիությունն ու 2018-ի իշխանազավթումը. Սամսոնյան

«Վալդայում» Պուտինի ասածն ու վերջին 4 տարիներին Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները տեսանելի պատճառահետևանքային կապեր ունեն: Փաստացի Պուտինն ասում է, որ Ռուսաստանի կողմից ժամանակին էլ է առաջարկվել Արցախի խնդրի լուծման «ընկալելի» տարբերակ` հանձնել 5 շրջանները և պահել երկու շրջան` Արցախի հետ կոմունիկացիան ապահովելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:  

«Պուտինը չի ասում, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր համաձայնվում այդ առաջարկի հետ, բայց դրա պատճառն ակնհայտ էր. Սերժ Սարգսյանը պատրաստ էր զիջելու միայն այն դեպքում, երբ դրա դիմաց հայկական կողմը կստանար առարկայական զիջումներ Ադրբեջանի կողմից` նվազագույնը Արցախի ինքնորոշման իրավունքի ընդունման և դրա իրականացման միջազգային երաշխիքների դիմաց:

Փաստացի Սերժ Սարգսյանը հրաժարվում է առանց որևէ փոխադարձ զիջման զիջել որևէ շրջան, արդյունքում Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձում է անել այն, ինչը հաջողեց անել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: 2016-ին Ալիևը ձախողում է հայկական կողմերին ծնկի բերելու պլանը ու չափալախ ստանալով հաղթական պաշտպանական բանակի կողմից լեզուն համապատասխան տեղը մտցրած հետ է քաշվում: Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը կապիտալիզացնում է բանակի հաղթանակն ու բանակցային սեղանին խեղճացնում Ալիևին, ինչի հետևանքով մենք ստանում ենք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններն ու հրապարակային ոռնացող Ալիև, որն ասում է, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Վերոգրյալ հայտնի իրադարձություններից հետո աշխարհն ու Ալիևը հասկանում են, որ Հայաստանին ո՛չ ուժով է հնարավոր վախեցնել, ո՛չ բանակցային գործընթացով ու սկսվում է Հայաստանի ներքաղաքական «նավակը ճոճելու» գործընթացը: Սերժ Սարգսյանը լավ հասկանալով, որ հայկական կողմը բանակցային գործընթացում գտնվում է հաղթական դիրքերում և բանակցողի փոփոխության արդյունքում էդ ամեն ինչը փլվելու է, կայացնում է երրորդ անգամ ՀՀ ղեկավարի պաշտոնում առաջադրվելու բարդ որոշումը:

Դրանից հետո սկսվում է մեր դեմ իրականացվող միջազգային դավադրության էնդշպիլը, որին հետո պետք է կոչեին «թավշյա հեղափոխություն»: Աշխարհաքաղաքական կենտրոններից նվազագույնը մեկի արտաքին աջակցությամբ և մյուսի տոտալ լռության, իսկ ապրիլի 16-ից հետո նաև զգալի աջակցությամբ Երևանում տեղի է ունենում անցանկալի բանակցողի և բանակը պահողի իշխանությունից հեռացումը: Ի դեպ, հետաքրքիր փաստ. Ալիևը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ 2018-ի իշխանազավթմանն ինքն ունի գործուն մասնակցություն և էդ ասածները երբեք չեն հերքվել դրա հիմնական շահառուների կողմից:

Սերժ Սարգսյանին միջազգային կոնսենսուսով իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում հաստատված կակիստոկրատական համակարգը սկսում է խժռել պետական համակարգը, ավիրում է բանակն ու մեզ զրկում բանակցային սեղանին առկա հաղթաթղթերից: Իշխանազավթը հայտարարում է, որ բանակցությունները սկսելու է իր կետից, մերժում է Մադրիդյան սկզբունքները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, անում է ամեն ինչ, որ Արցախը հայտնվի անխուսափելի պատերազմի շեմին և 2020-ի սեպտեմբերին 44-օրյա պատերազմով հանձնում է Արցախը` առանց որևէ փոխզիջման, հազարավոր զոհերի և բանակի ջախջախման գնով, Շուշիով ու Հադրութով: Իսկ թե ինչ է տեղի ունենում պատերազմից հետո, ինչեր է հանձնել և շարունակում հանձնել միջազգային կոնսենսուսով իշխանությունը զավթած կապիտուլյանտը թերևս ևս մեկ անգամ հիշատակելու կարիք չկա:

Հ.Գ. Հուսով եմ հիմա որոշ տհասներ գոնե իրենց հոգու խորքում հասկանում են, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանի երրորդ անգամ առաջադրվելը, ինչու և ում էր ձեռնտու նրան իշխանությունից հեռացնելը, ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ 2018-ին իր դեմ կռվել են ավելի ազդեցիկ և հզոր ուժեր: Արտաքին ուժերը «մեր սեփական ձեռքերով շագանակներ հանեցին կրակից», որ վերջապես կարողանան կասեցնել մեր 30 ամյա հաղթարշավը և նրանք հաջողեցին…

Հ.Գ.2 Ի դեպ, ապրիլյան հաղթական քառօրյա պատերազմից հետո նույն արտաքին գործակալական ցանցն իր համապատասխան տեղը պատռում էր Արցախում չեզոք գոտում 400 հեկտար կորցնելու համար, այսօր իրենց բերած կապիտուլյացիայի սիմվոլները Հայաստանի սուվերեն տարածքից հանձնել են 12.5 հազար հեկտար, բայց այդ մարդիկ կա՛մ լուռ են, կա՛մ տեղավորվել են կապիտուլյանտի հաստ աղիքի ետնախորշերում»,- գրել է Սամսոնյանը: