Մեզ համար ընդունելի են ՌԴ-ի առաջարկները, իսկ Վաշինգտոնինը՝ ոչ. Սեյրան Օհանյան
Մեզ համար ընդունելի է Ռուսաստանի հայտարարությունները, որոնք ասում են, որ պետք է երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ։ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ֆորմատն ամենանորմալ ֆորմատն է այսօր, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը, սակայն, անընդունելի է համարում Վաշինգտոնյան փաստաթուղթը, որի մեջ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, միանգամից մեծ քար է նետվում Արցախի ճակատագրի վրա, և Արցախը մնում է Ադրբեջանի կազմում։ Այդպիսով Արցախը կարող է հայաթափվել և զրկվել հազարամյակների իրավունքից, որ ինքն ունեցել է իր պատմական տարածաշրջանում։
«Ռուսաստանի տեսակետը հույսեր է արթնացնում, որ Արցախի խնդրի լուծմանը կարող ենք անդրադառնալ հետագայում»,- նշեց Սեյրան Օհանյանը։