Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում իրավիճակը բավականին բարդ է․ Պուտին
Ռուսաստանն ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությանը։
«Դա բոլորի համար պարզ է, բոլորի համար՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը մեկ պետության մաս ենք եղել ոչ վաղ անցյալում։ Ե՛վ Երևանի, և՛ Բաքվի հետ մենք հսկայական կապեր ունենք․ ուղղակի անհնար է դա հաշվի չառնել»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում իրավիճակը բավականին բարդ է, և Ռուսաստանը շահագրգռված է, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան։