Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նա մասնավորապես գրել է․
«Հեռախոսազրույց ունեցա պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ (հայ-ադրբեջանական հարաբերություններ) կարգավորման գործընթացի և խաղաղության ջանքերի հեռանկարների վերաբերյալ։ Ես վերահաստատեցի իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»։