Եռակողմ հանդիպումից բացի, Պուտինն առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Կրեմլ
Հոկտեմբերի 31-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառաությունը։
Նշվում է, որ նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։
Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։