Շատ լավ կարծիք ունեմ խաղաղության պայմանագրի մասին. վստահում եմ վարչապետին. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ խաղաղության պայմանագրի մասին շատ լավ կարծիք ունի, ավելին, վստահություն հայտնեց, որ այս իրավիճակում կարող է խաղաղություն հաստատվել:
«Ես հավատում եմ, որ խաղաղություն լինելու է: Անվերապահորեն վստահում եմ մեր կառավարությանը, վարչապետին, ԱԳՆ-ին»,-նշեց մարզպետը: