ՀՀ-ն քաջ գիտակցում է իր շահերը և դրանք առաջ է մղում. ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանի Հանրապետությունը քաջ գիտակցում է իր շահերը և դրանք առաջ է մղում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա նաև հավելեց. «Իհարկե, քննարկումը լինելու է մեր կողմից՝ ՀՀ շահերի շուրջ: Թե հիմա ինչ արդյունքներ կունենան, հատկապես, որ հարցը վերաբերում է այլ պետությունների դիրքորոշումներին և նրանց ղեկավարների որոշումներին: Այս պահին, կարծում եմ, տեղին չէ գուշակություններ անել»:
Հարցին, թե որ պայմանագիրն է նրա համար ընդունելի՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական, Խաչատրյանը նշեց. «Հայաստանի համար չկան արևմտյան և ռուսական տարբերակներ: Մենք պաշտպանում են ՀՀ շահերը: Մենք աշխատում ենք բոլորի հետ՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահի: Որևէ կանխավ դիրքորոշումներ չկան և չեն կարող լինել»: