Միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց ես չեմ կարծում, որ խոսքը գնում է խաղաղության ընդհանուր փաստաթղթի մասին. Խաչատուր Սուքիասյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը և նշեց, որ հնարավոր է, որ պայմանավորվածություն ձեռք բերվի, բայց որքանով ինքն է տեղյակ, փաստաթուղթ չկա ստորագրելու:
«Միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց չեմ կարծում, որ խոսքը գնում է խաղաղության ընդհանուր փաստաթղթի մասին է»,-նշեց Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ բանակցությունները շատ դեպքերում լինում են գաղտնի կամ այնպիսին, որ դա չեն հրապարակում, մինչև վերջնական տարբերակը: