Բլինքենը շեշտել է Թուրքիայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Թուրքիայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։
«ԱՄՆ-ի անունից շնորհավորում եմ Թուրքիայի ժողովրդին Թուրքիայի Հանրապետության տարեդարձի կապակցությամբ։ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները շատ կարևոր են և հիմնված են մեր երկրների միջև խորը մշակութային և առևտրային կապերի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, անվտանգության և բարգավաճմանն ուղղված մեր համատեղ աշխատանքի վրա։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Թուրքիայի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ռուսական շարունակվող ագրեսիայի ֆոնին։