Մահացել է Հեյդար Ալիևի մամուլի քարտուղարը
Մահացել է Սալահադդին Գուլիևը, ով երկար տարիներ աշխատել է որպես Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի մամուլի քարտուղար։
Այս մասին տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցերում։
Ադրբեջանական լրատվամիջոցներում ոչ մի խոսք չկա նախկին մամուլի քարտուղարի մահվան հանգամանքների մասին։