Զանգվածային բողոքի ցույցեր՝ Իրանի արևելքում. կա զոհ և վիրավորներ
Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի քաղաք Զահեդանում բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 14-ը վիրավորվել;
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայություններին։
Վիրավորների թվում կան և՛ ցուցարարներ, և՛ ոստիկաններ։