Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ես պատրաստվում եմ նոր կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանելու համար. Փաշինյան
Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020թ.-ի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, ասում են, թե, իբր, ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել: Այս մասին այսօր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ, հանրությունից պետք է ներողողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանելու համար, իսկ եթե ներողություն չեն խնդրում, ուրեմն իրավունք չունեն հանրությանն ահաբեկելու նոր կապիտուլյացիաների մասին»,-ասաց նա: