Իրանը ցույցերի կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ-ին, Իսրայելին, Մեծ Բրիտանիային
Իրանը կասկածում է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալություններին երկրում բողոքի ցույցերին մասնակցության մեջ, ասվում է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ ԿՀՎ-ն, բրիտանական հետախուզական ծառայությունները, իսրայելական Մոսադի հետախուզությունը և Սաուդյան Արաբիայի հետախուզությունը հստակ դեր են խաղացել Իրանում տեղի ունեցող անկարգությունների և բռնությունների մեջ։
Թեհրանը պնդում է, որ դրա նպատակը երկրում անվտանգությունը խաթարելն էր։