Սա նոնսենս է, պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 կապիտուլյացիա ստորագրի. Փաշինյան
Նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020թ․-ի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները։
«Սա պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 կապիտուլյացիա ստորագրի։ Այսինքն՝ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, ուրեմն՝ վերջ, այլևս կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն չկա։ Եթե կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն կա, ուրեմն՝ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէր»,- ասաց Փաշինյանը: