Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել
Քաղաքականություն

Ժամ առաջ պետք է հայ-ռուսական փոխհարաբերությունների հեռանկարային հայեցակարգ ձևավորել. «Կամք»-ի բաց նամակը

«Կամք»-ի բաց նամակը


Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը բաց նամակէ ուղղել ՀՀ ում Ռուսական ներկայացուցչական շրջանակներին, Ռուսահայությանը և ՌԴ ազգությամբ հայ գործարար և մշակութային համայնքի ներկայացուցիչներին` Ալբերտ Ավդոլյանին, Արտյոմ Խաչատրյանին, Արա Աբրահամյան, Արթուր Ասատրյանին, Սերգեյ Գալիցկիին, Սերգեյ Համբարձումյանին, Սերգեյ Սարկիսովին, Նիկոլայ Սարկիսովին, Նորայր Թևանյանին, Գենադի Ստեփանյանին, Գարեգին Ղևոնդյանին, Գագիկ Զաքարյանին, Ռուբեն Վարդանյանին, Կարեն Կարապետյանին, Սամվել Կարապետյան, Դանիլ Խաչատուրովին, Կամո Հայրապետյանին, Արսեն Աբրամյանին, Վահե Ավանեսյանին և այլոց։

Տարածած նամակում ասված է.

«Պետք է արձանագրենք, որ Հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն հետընթաց են ապրում ոչ միայն վերջին ամիսներին, այլև արդեն տարիներ շարունակ։

Մինչդեռ 19րդ դարից հայ֊ռուսական հարաբերությունները կառուցված են եղել աշխարհաքաղաքական և քաղաքակրթական համամարդկային և միջազգային արժեքների վրա, այսօր այդ հարաբերությունները վտանգված են հիմնական երկու պատճառներով՝ դրանք են․ սովետական ժամանակաշրջանից ժառանգված հայկական ստրկամիտ շրջանակների ավանդույթները և երկրորդ՝ ամենակարևորը, անցած երեք տասնամյակներում երկու երկրների միջև հարաբերությունները՝ անխնա շահագործող մարդկանց և շրջանակների կողմից նույն այդ հարաբերությունները մասնավոր և խմբակային շահերին ի սպաս մսխելու ազգադավ գործունեությունը: Պարտավոր ենք գիտակցել, որ դարանակալ թշնամին օգտվել և այսօր էլ շարունակում է օգտվել հենց այս երևույթներից:

Այսօր էլ, երբ ՌԴ-ում, Անդրկովկասում և հատկապես Երևանում հակառուսականության արկածախնդրության հեղինակներն ու դրդողները ոչ միայն հայկական Արցախը, այլև ամբողջ հայության ազգային հեռանկարներն են դնում համաղետի առջև, տեսնում ենք, որ անհեռատես թմբիրի մեջ քնած են միլիոնավոր ռուսահայությունն ընդհանրապես և ռուսահայ գործարարները մասնավորապես՝ նրանք, ովքեր հայ֊ռուսական ձևավորվող անհանդուրժողականության պայմաններում կարող են կորցնել ամեն ինչ:

«Անհասկանալի» պատճառներով չեն բարձրաձայնվում հայ֊ռուսական հարաբերություններին վերաբերվող իրական խնդիրները, չեն արծարծվում առաջնահերթությունները, որոնք են․ Անդրկովկասի աշխարհաքաղաքական կայունության հեռանկարները, հայ֊ռուսական աշխարհատնտեսական և տրանսպորտային հեռանկարները, հայ և ռուս ժողովրդների անվտանգային հայեցակարգային հիմնադրույթները, հանուն հարատև կայունության երկու ժողովրդների կոշտ և փափուկ ուժի կենտրոնների զորաշարժի և համագործակցության կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները:

Մյուս կողմից, արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում Արևմուտք-ՌԴ առճակատումը տեղափոխել մեր երկիր։ Իսկ այդ հողի վրա, հակառուսականության, ռուսատյացության տարածումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանը սիրիականացնելու գործընթաց։

Այսօր արձանագրել է պետք, որ խնդիրը ոչ միայն հակառուսականություն և ռուսատյացություն տարածողների ճամբարում գործող, այլ երկրների շահերն սպասարկող դավադիր նախագծի բաղադրիչներն են, ալև մեր ոչ համակարգված և ոչ համախումբ գործելը:

Հիմա արդեն պարզ է, որ այս համաղետի դեմ մենք պարտավոր ենք պայքարել ոչ միայն իռացիոնալ հայտարարություններով և հարցազրույցներով, այլ հանուն մեր և մեր սերունդների ապագայի, պարտավոր ենք անցնել հստակ և համակարգված գործողությունների։

Ուստի, հիմնվելով վերոնշյալ ահազանգային փաստերի վրա, Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը կոչ է ուղղում ռուսահայությանը, և ՀՀ ում ռուսական ներկայացուցչական շրջանակներին` զերծ մնալ երկու ժողովրդների թշնամիների դարանակալ նպատակները գիտակցաբար կամ անգիտակցաբար սնելու անհեռանկար պահվածքից, վերջ տալ անհեռատես և վիրավորական գործելաոճից։

Ինչպես նաև կոչ ենք ուղղում ռուսահայ գործարար և մշակութային համայնքի ներկայացուցիչներին հետայսու լրջագույն, հեռանկարային, վճռական, հետևողական և համակարգված գործողություններով կանխել հակառուսականության, ռուսատացության տարածումը։ Նաև համախմբվել Հայկական Արժեքները պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնության և նրա գործընկեր ուժերի կողմից առաջարկվող՝ Հայաստանում, ժամ առաջ հայ֊ռուսական փոխհարաբերությունների հեռանկարային հայեցակարգ ձևավորելու գաղափարի շուրջ և աջակցել այդ գաղափարի կյանքի կոչմանը»։