ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. Ռուբինյան
ՔՊԿ-ն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ որդեգրում է նոր տեսլական. եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը:
Այս մասին ՔՊ կուսակցության 6-րդ համաժողովում ասաց կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«2018թ-ին կուսակցությունը հեղափոխական գործընթաց ձեռնարկելու որոշում կայացրեց, մարտի 31-ին Գյումիրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց քայլարշավ դեպի Երևան, որը մայիսի 8-ին ավարտվեց «թավշա հեղափոխության» հաղթանակով, Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։ Նույն տարվա դեկտեմբերին կուսակացությունը հանդես եկավ «Իմ քայլը» դաշինքով և ստացավ ընտրողների ձայների 70 տոկոսը։ Տեղի ունեցած ընտրությունները միջազգային հանրության կոցմից որակվեցին որպես ժողովրդավարական, բաց և միջազգային ստանդարտներին համապատասխանող։ Հայաստանում փակվեց ընտրությունների կեղծման էջը, ՔՊ առաջին ծրագրի առանցքային նպատակը իրագործված էր»,- ասաց նա։