ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի. Ռուբինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ որդեգրում է նոր տեսլական։ Մարզահամերգային համալիրում կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, որոնց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը։ Այդ համակարգը պետք է երաշխավորի, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի»,–ասաց Ռուբինյանը։