Ուշադրություն դարձրե՞լ եք, որ կնիքը միշտ դրվում է 17-րդ էջում. ՀՀ ազգային գրադարան
Եթե դուք հաճախ եք օգտվում գրադարաններից, ապա նկատած կլինեք, որ գրադարանային գրքերը կնքված և համարակալված են։ Իսկ ուշադրություն դարձրել եք, որ կնիքը միշտ դրվում է 17-րդ էջում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային գրադարանը.
«Պարզվում է այն իր պատճառն ունի: Եթե ուշադիր նայեք գրքի կռնակին, ապա կտեսնեք, որ այն կազմված է իրար կարված մամուլներից, որոնցից յուրաքանչյուրում 16 էջ կա: Գրքի առաջին էջերը ամենից հաճախ է վնասվում, պատռվում, քայքայվում։ Այդ պատճառով կնիքը միշտ դրվում է 17-րդ էջում՝ այնտեղ, որտեղից սկսվում է 2-րդ մամուլը:
Այս կանոնը ընդունված և լայնորեն կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրների գրադարաններում»։