Երևանում հրշեջ-փրկարարները սեփական տան նկուղում՝ խառատային հաստոցի տակից, դուրս են բերել տղամարդու դի
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի սեփական տներից մեկի նկուղում խառատային հաստոցն ընկել է քաղաքացու վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ-ի, ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները:

Հրշեջ-փրկարարները հաստոցի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ 72-ամյա Սեյրան Ա-ի դին և մոտեցրել դիատարին:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: