Էնթոնի Բլինկենը Չինաստանի արտգործնախարարի հետ քննարկել է ուկրիանական պատերազմը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և ուկրաինական պատերազմը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
«Պետքարտուղարը քննարկել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցության բաց գծերը պահպանելու և պատասխանատու կերպով հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը», - ասվում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Էնթոնի Բլինկենն անդրադարձել է ուկրաինական պատերազմին և դրա ազդեցությանը համաշխարհային անվտանգության և տնտեսական կայունության վրա։