Իլհամ Ալիևը ժամանել է Սոչի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Սոչի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։
Այսօր Սոչիում Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։