Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել. Խարկովի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է
Հոկտեմբերի 31-ի առավոտյան ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա։ Ուկրաինայի Խարկովի, Կիևի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Կիրովոգրադի, Պոլտավայի և Վիննիցայի մարզերում պայթյուններ են հնչել, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Հակառակորդը հարվածել է քաղաքի կարևոր ենթակառուցվածքի օբյեկտին»,- գրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram-ի իր ալիքում։
Տեխնիկական պատճառներով Խարկովի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։