Իսրայելը պետք է ազատվի իր միջուկային զենքից. ՄԱԿ
Իսրայելը պետք է ազատվի միջուկային զենքից և միջուկային օբյեկտները փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն նախնական քվեարկության ժամանակ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Բանաձևում նշվում է, որ Իսրայելը միակ երկիրն է Մերձավոր Արևելքում և այն քչերից մեկն է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից, որը չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը:
Բանաձևը հաստատում է Իսրայելի կողմից առանց հետագա հետաձգման համաձայնագրին միանալու կարևորությունը, հայտնում է The Jerusalem Post-ը: