ԵՄ-ն կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիան և Եվրամիությունն ուսումնասիրում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հնարավորությունը, կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, փոխանցում է Reuters-ը։
«Անցյալ շաբաթ ես շատ հստակ ասացի, որ մենք պատժամիջոցների նոր փաթեթ կներդնենք, որտեղ կքննարկենք, թե արդյոք կարող ենք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անվանել ահաբեկչական կազմակերպություն»,- ասել է Բուրբոքը գերմանական լրատվամիջոցներին:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը զգուշացրել է ցուցարարներին, որ շաբաթ օրը կլինի վերջին օրը, երբ նրանք կարող են դուրս գալ փողոց՝ ազդարարելով, որ անվտանգության ուժերը կարող են ուժեղացնել ցուցարարների նկատմամբ ճնշումները:
Բուրբոքը նաև ասել է, որ Թեհրանի և Արևմուտքի միջև Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ներկայումս չեն ընթանում։