Բողոքի ցույցեր՝ Իրանի համալսարաններում
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 30-ին, իրանցի ուսանողները ակցիաներ են կազմակերպել Թեհրանի համալսարաններում, ինչպես նաև Մաշհադ, Զանջան, Էրաք, Քրդստան, Սենենդեջ, Սպահան, Մազանդարան, Շիրազ, Համադա և Ղազվին նահանգներում և քաղաքներում։
Anadolu-ն հայտնում է, որ ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ և պահանջներ են հնչեցրել՝ ազատ արձակել ավելի վաղ ցույցերի ժամանակ ձերբակալված ընկերներին։
Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ անվտանգության ուժերն ուժ են կիրառել: