Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում
Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը կարող է բացվել մոտ ապագայում, հաղորդում է Իսրայելի պետական ռադիո-հեռուստատեսությունը։
Հաղորդվում է, որ բոլոր ուշացումները հիմնականում կապված են տեխնիկական խնդիրների հետ։
Իսրայելական լրատվամիջոցները, վկայակոչելով հրեական պետության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնում են, որ Բաքուն և Թել Ավիվը ինտենսիվ բանակցություններ են վարում դեսպանատուն բացելու շուրջ։