«Սոչիում քիչ հետո, առանց հայկական կողմի մասնակցության, կմեկնարկի Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը»․ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սոչիում քիչ հետո, առանց հայկական կողմի մասնակցության, կմեկնարկի Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։
Պուտինը ներկայացնում է ՌԴ-ն։
Ալիեւը՝ Ադրբեջանը։
Իսկ ո՞ւմ է ներկայացնում Փաշինյանը:
Բոլորին, բացի Հայաստանից։
Լավագույն դեպքում նա կարող է ներկայացնել ՔՊ-ի կապիտուլյանտ խմբակը, իսկ ավելի հավանական է կսպասարկի թուրքանատօական շահեր։
Հետևաբար, առանց հայկական կողմի մասնակցության ու շահերի պաշտպանության ռեալ չէ որևէ հայանպաստ արդյունք ակնկալել բանակցություններից»։