Ադրբեջանում ընդունել են ՄԱԿ-ի ներկայացուցչին
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովային, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Ասադովն ու Ալգայերովան ընդգծել են Ադրբեջանի առաջընթացը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հեռանկարները։