Նոյեմբերի 5-ին մենք պետք է փաստենք, որ գիտակցում ենք, որ սա միայն Արցախի հարց չէ. Արցախը կորցնելով` կորցնելու ենք ամբողջ Հայաստանը. Սաղաթելյան
Նոյեմբերի 5-ին` ժամը 15։00-ին, Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքը ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ հանրահավաք է․ ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ ոչ թե որևէ անձի կամ ուժի շուրջ, այլ Հայաստանի և Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Հանրահավաքը ի պաշտպանություն Արցախի է։ Հանրահավաքին մասնակցելով հայ մարդը հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Հայ մարդը մասնակցելով հանրահավաքին արձանագրելու է, որ օրվա իշխանությունը չունի որեւէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու:
Նոյեմբերի 5-ին ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը:
Նոյեմբերի 5-ին մենք պետք է փաստենք, որ գիտակցում ենք, որ սա միայն Արցախի հարց չէ. Արցախը կորցնելով` կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն»: