Պուտին-Փաշինյան հանդիպումը մեկնարկել է (տեսանյութ)
Սոչիում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի գործակալությունը։
Հանդիպումն ընթանում է Սոչիի «Русь» առողջարանում, որտեղ Պուտինն ավանդաբար ընդունում է օտարերկրյա հյուրերին։
Նշվում է, որ «Русь»-ում, նախատեսված է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը, որին պետությունների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը։ Կողմերի միջև հանդիպումը հնարավոր է ավարտվի փաստաթղթի ընդունմամբ, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։
Չի բացառվում, որ որ կողմերը անդրադառնան նաև Արցախում ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու հարցին։