Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման Աբովյան
Քաղաքականություն

Արցախը զիջելով՝ թշնամու զորքերը մոտեցնելու ենք Երևանին. եթե խաղաղության գինը հայրենազրկումն է ու պետականության կորուստը՝ դա խաղաղություն չէ․ Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը, խաղաղության անվան տակ, երկիրը տանում է նոր կորուստների և կապիտուլյացիայի, եթե ինքը մնա իշխանության, ունենալու ենք և՛ նոր պատերազմ, և՛ նոր կապիտուլյացիա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա` հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարցը չէ, Արցախը կորցնելով՝ կորցնելու ենք ամբողջ Հայաստանը։

«Իրենք ասում են՝ եկեք Արցախը տանք, Հայաստանը փրկենք, բայց Արցախը տալով, կորցնելու ենք Հայաստանը։ Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն։ Մենք պետք է Հայաստանի քաղաքացիներին կարողանանք բացատրել, որ սրանք ձեզ խաբելով, բթացնելով, մոլորեցնելով տանում են նոր ցեղասպանության և կոտորածի։ Հիմա մեր գերխնդիրն է հանրությանը բացատրել, որ սա միայն Արցախի հարց չէ»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` Քարվաճառում կանգնած զինվորը պաշտպանում էր Վարդենիսը, այսօր ադրբեջանցին հասել է Ջերմուկ, քանի որ տվել են Բերձորը։

«Մենք պետք է հասկանանք, որ Արցախը զիջելով՝ խաղաղություն չենք ունենալու, ուղղակի թշնամու զորքերը, մեր խրամատները մոտեցնելու ենք Երևանին։

Հետևաբար, սա պայքար չէ մենակ Արցախի համար, սա պայքար է առաջին հերթին Հայաստանի համար»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ նորմալ է, երբ մարդիկ ձգտում են խաղաղության, բայց այս իշխանության առաջարկածը խաղաղություն չէ, այլ խաղաղության անվան տակ նոր ցեղասպանություն է, ինչն էլ պետք է կարողանալ բացատրել քաղաքացիներին։

«Եթե այդ խաղաղության գինը հայրենազրկումն է ու պետականության կորուստը, դա խաղաղություն չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը նստած է կառավարության շենքում, «քանի դեռ դա կա, այո՛, Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգի տակ է»։

Սաղաթելյանը հիշեցրեց նաև, որ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն է ունեցել, որ սեղանի վրա չկա որևէ փաստաթուղթ, բայց վերջին հայտարարությունների ժամանակ ասաց, որ դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական կողմի փաստաթղթին։

«Բացի այդ, պարզվել է, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի ամերիկյան տարբերակ։ Մեկ անգամ ևս արձանագրենք, որ սուտ է խոսել։ Այն, որ նայում էր ժողովրդի աչքերին ու ասում էր փաստաթուղթ չկա, խաբել է։ Այդ փաստաթղթերն իր դարակում դրված էր»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, երբ նա հայտարարել էր, թե կողմ է ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին։

«Այդ հայտարարությունը որևէ արժեք չունի, քանի դեռ նա հստակ չի հայտարարում, որ մերժում է այն մյուս տարբերակը, այսինքն՝ տարբերակ, որը սահմանափակում է Արցախի ինքնորշման իրավունքը, առհասարակ Արցախի հարցը։ Քանի դեռ ինքն այդ հայտարարությունը չի արել, մնացածը բառախաղ է՝ հասարակությանը կրկին մոլորեցնելու, միջազգային հանրության հետ գավառական ճարպկությամբ ինչ-որ քաղաքականություն վարելու և մանևրելու փորձեր։ Այսինքն՝ երբ կա սեղանին դրված առաջարկ և Պրահայում դրան համաձայնություն տվել է, որով, ըստ էության Արցախն Ադրբեջանի կազմում է, կամ քանի դեռ պաշտոնապես չի մերժել, այլ տարբերակի նկատմամբ նրա հայտարարություններն ընդամենը կեղծիք են, անարժեք խոսքեր»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։