Պուտինը կոչ է արել խաղաղություն ապահովել Ղարաբաղում, ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները
Սոչիում այս պահին ընթանում է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի կարգավորման մասին, ասել է, որ ամենակարևորը խաղաղության և զարգացման պայմանների ապահովումն է, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Թույլ տվեք հիշել, թե ինչպես ձեռք բերվեց պայմանավորվածություն զինված հակամարտության դադարեցման ժամանակ։ Այն ժամանակ մենք բոլորս ելնում էինք նրանից, որ ամենակարևորը խաղաղության ապահովումն ու զարգացման պայմանների ստեղծումն է, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- նշել է Պուտինը։