Երևանի համար ընդունելի են Ռուսաստանի մոտեցումները Բաքվի հետ Ղարաբաղի հարցում հարաբերություններ հաստատելու հարցում․ Փաշինյանը՝ Պուտինին
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման ռուսական նախագծի առաջարկած մոտեցումներն ընդունելի են Երևանի համար։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Ձեր մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին փակ նիստի ժամանակ ես խոսեցի այս մասին և ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագծով առաջարկված մոտեցումները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերություններ հաստատելու հետ կապված, մեզ համար ընդունելի են»,- ասաց նա։