Շաբաթ օրվա ցույցի կարևորությունը՝ աշխարհին ուղերձ տալն է, որ Նիկոլը խաբում է, Արցախը Ադրբեջան չէ, Արցախը Հայաստան է և հայերը դա հասկանում են. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընկերներս գրում են, որ Արցախում երեկվա ցույցը պարտադրող է նաև մեզ համար, որ մենք էլ դուրս գանք ցույցի։
Վիճեմ... Արցախը Հայաստանի մաս է անկախ այն բանից՝ արցախցիները դուրս կգան թե դուրս չեն գա ցույցի, կխոսեն, թե կլռեն։ Ավելին ասեմ. Արցախը հայկական պետականության մաս է։ Միջազգային հանրության կողմից որպես այդպիսին չճանաչված, բայց միևնույն է՝ մաս մեր պետականության։
Ու մենք պարտավոր ենք մեր բոլորիս ընդհանուր հայրենիքի, ընդհանուր պետության համար պայքարել ու կռվել։
Ինչպես պարտավոր ենք կռվել սահմանամերձ ամեն գյուղի ու բարձունքի համար, անկախ այն բանից, թե այդ կոնկրետ գյուղում քանիսն ում համար են քվեարկել։
Նիկոլը մեզ հետ է գցել ոչ թե 30, այլ 104 տարով՝ Էրիվանի նահանգ, ուր ամեն թաղ ու գյուղ իր գլխի ճարն էր տեսնում ու չկար ազգային պետական մտածողություն։
Երևանը երևանցիներինը չէ, Երևանը բոլոր հայերինն է։ Նույնը՝ Երասխը, Շուռնուխը, Կովսականը, Հադրութը, Քարվաճառը, Ոսկեպարը ևն, ևն։
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին ես գնալու եմ ցույցի ոչ թե միայն Արցախի, այլ ընդհանրապես Հայաստանի և հայ ազգի ապագայի համար։ Անկախ այն բանից, թե ուրիշ ովքեր են լինելու այդ ցույցին, անկախ իմ կարծիքից այդ ուրիշների մասին։
Շաբաթ օրվա ցույցի կարևորությունը՝ աշխարհին ուղերձ տալն է, որ Նիկոլը խաբում է, Արցախը Ադրբեջան չէ, Արցախը Հայաստան է և հայերը դա հասկանում են։
Հ.Գ. Բնականաբար, արցախցիները ճիշտ են արել, որ այդպիսի հզոր ցույց են կազմակերպել։ Բայց եթե չստացվեր, կամ նույնիսկ եթե չուզեին անել, դա չի նշանակում, որ հայությունը պետք է հրաժարվի Արցախից»։