Մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ կայացնել․ Փաշինյանը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Երևանը շահագրգռված է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է ցանկացած պահի ընդունել համապատասխան որոշումներ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա Հայաստանը շատ շահագրգռված է այս հարցում, և մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ կայացնել՝ ելնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իններորդ կետից»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում հայկական կողմը հիմնվում է նաև Պուտինի՝ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրի երրորդ պարբերության և նրա հեռուստաուղերձի վրա։