Սոչիում սկսվել է Պուտինի ու Ալիևի երկկողմ հանդիպումը
Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Մինչ այս հանդիպումը, կայացել է Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տևել է մոտ երկու ժամ։
Ալիևի հետ բանակցություններից հետո նախատեսվում են եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։