Քանի դիրքի կորուստ է ունեցել հայկական կողմը. ԶՈՒ ԳՇ պետի պարզաբանումը (տեսանյութ)
Դիրքային կորուստներ ենք ունեցել Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ, իսկ քանակական դիրքային եթե համարում ենք ջոկի դիրք, դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԶՈՒ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մենք ունեցել ենք 50 դիրքի կորուստ:
«Տերմինաբանությամբ ասել՝ կոնկրետ այսքան ենք կորցրել, 50 ենք կորցրել, 60, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել, և չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, որոնք ներկայացնում ենք համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն»,-ասել է նա: