Ռուբեն Ռուբինյանը և Կ. Պոլսի Հայոց պատրիարքը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Մայր Աթոռում հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ռուբինյանը։
«Խոսեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին»,- գրել է Ռուբինյանը: